19-րդ դարի լեգենդը պատմում է…
Հանդիպում են մի անգամ Ճշմարտությունն ու Սուտը։ Սուտը շնորհավորում է Ճշմարտությանը, ասելով. «այսօր գեղեցիկ օր է»։ Ճշմարտությունը նայում է շուրջբոլորը, նայում է երկնքին՝ իրոք, շատ գեղեցիկ օր է։
Նրանք որոշ ժամանակ անց են կացնում միասին մինչև հասնում են ջրով լի մի մեծ ջրհորի։ Սուտը ձեռքը իջեցնում է ջրի մեջ և շրջվում դեպի ճշմարտությունը, «Հաճելի և տաք ջուր է, – ասում է նա, – եթե ցանկանում եք կարող ենք միասին լողանալ»։
Ճշմարտությունը կրկին ընկնում է կասկածների մեջ։ Նա նույնպես իջեցնում է ձեռքը ջրի մեջ և համոզվում, որ ջուրն իրոք շատ հաճելի է։ Որոշ ժամանակ նրանք լողանում են, երբ հանկարծ Սուտը դուրս է գալիս ջրհորից, հագնում ճշմարտության հագուստը և անհետանում։