ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ գյուղերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքների, հաշմանդամություն ունեցող, քաղցկեղով և շաքարային դիաբետով հիվանդ, Արցախյան հերոսամարտին զոհված և անհայտ կորած ազատամարտիկների թոռնիկների, 2016 թվականի Ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների, սիրիահայ և Խարբերդի մասնագիտացված մանկատան ավելի քան 800 երեխա դեկտեմբերի 22-ին այցելել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն «Սառցե սիրտ»-ը մանկական ամանորյա ներկայացումը դիտելու համար:Ներկայացումից հետո, ամանորյա միջոցառումների շրջանակում, երեխաների խմբերն ուղևորվել են մայրաքաղաքում գործող տարբեր զվարճանքի վայրեր, որտեղ նրանց ժամանցն ու սնունդն ապահովել են անվճար կամ մասնակի անվճար: Աննա Հակոբյանն իր երկու դստրերի հետ միացել է խմբերից մեկին: |




