«Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի թթվասերի բաղադրության վերաբերյալ արտադրող Պարգեւ ՍՊԸ-ն հայտնում է. «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի թթվասերը պատրաստված է բացառապես կենդանական ծագման բնական կաթնամթերքից եւ որեւէ տեսակի բուսական յուղ չի պարունակում: «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի «Դասական» եւ «Կովիկ» թթվասերի տեսակները լիովին համապատասխանում են Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով (ՄՄ ՏԿ 033/2013) սահմանված «թթվասեր» ապրանքատեսակի բնութագրին եւ անվանմանը:
Հիմք են ընդունվում 2019թ-ի ապրիլի 2-ի, ապրիլի 11-ի եւ ապրիլի 25-ի որակի փորձաքննության արդյունքները: Որակի փորձաքննությունն իրականացրել են «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ Սննդամթերքի անվտանգության, ինչպես նաեւ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ փորձարկման լաբորատորիաները՝ «Աշտարակ-Կաթ» ապրանքանիշի մարտի 29-ի, ապրիլի 8-ի եւ ապրիլի 22-ի արտադրության թթվասերի նմուշների հիման վրա»: