Առակ մոր մասին, որ պետք է կարդան բոլորը

Իր ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն՝

– Ասում են՝ վաղն ինձ Երկիր են ուղարկում: Ես այնտեղ ինչպե՞ս կապրեմ, չէ՞ որ այնքան փոքր և անպաշտպան եմ:

Աստված պատասխանեց՝

– Ես քեզ հրշետակ կնվիրեմ, ով քեզ կսպասի և հոգ կտանի քո մասին:

Երեխան մտածեց, նորից ասաց՝

– Այստեղ՝ Երկնքում, ես միայն երգում և ծիծաղում եմ, դա ինձ բավարար է երջանկության համար:

Աստված պատասխանեց՝

– Քո հրեշտակը կերգի և կժպտա քեզ համար, դու նրա սերը կզգաս և երջանիկ կլինես:

– Օ: Բայց ես նրան ինչպե՞ս կհասկանամ, չէ՞ որ նրա լեզուն չգիտեմ,- հարցրեց երեխան՝ անթարթ նայելով Աստծուն:- Իսկ ի՞նչ անեմ, եթե ուզենամ քեզ դիմել:

Աստված մեղմորեն դիպավ երեխայի գլխին ևա ասաց՝

– Քո հրեշտակը ձեռքերդ կմիացնի և քեզ կսովորեցնի աղոթել:

Հետո երեխան հարցրեց՝

– Ես լսել էի, որ Երկրի վրա չար կա: Ինձ ո՞վ կպաշտպանի:

– Քո հրեշտակը քեզ կպաշտպանի՝ նույնիսկ սեփական կյանքը վտանգելով:

– Ես կտխրեմ, քանի որ չեմ կարողանա այլևս քեզ տեսնել…

– Քո հրեշտակը քեզ իմ մասին ամեն ինչ կպատմի և ցույց կտա ճանապարհը՝ ինչպես վերադառնալ ինձ մոտ: Այնպես որ, ես միշտ քեզ հետ կլինեմ:

Այդ պահին Երկրից ձայներ լսվեցին, և երեխան արագ հարցրեց՝

– Աստվա՛ծ, ասա ինձ, ի՞նչ է իմ հրեշտակի անունը:

– Նրա անունը նշանակություն չունի: Դու նրան պարզապես «Մայրիկ» կանվանես:

Понравилась статья? Поделиться с друзьями: