Առավոտյան աղոթք… Սուրբ ես, Տե՜ր Աստված մեր

Սուրբ ես, Տե՜ր Աստված մեր, հզոր և փառավորյալ, դու, որ նստում ես քերովբեական կառքի վրա և իբրև լույս ծագում արարածներիդ վրա: Լուսավորիր մեզ, Տեր, առավոտյան այս ժամին, որպեսզի երբ ցերեկվա լույսը ծագի՝ մեր վրա ծագի նաև քո գթությունը, ով Մարդասեր:
Հեռացրու մեզանից, Տեր, սատանայի խաբեությունները և բոլոր սուրբերիդ բարեխոսությամբ՝ խորտակիր նրա բռնությունը: Պտղաբեր դարձրու մեր երկիրը, սնելու համար մեզ՝ քո ծառաներին, որ միշտ փառավորում ու ներբողում ենք ամենասուրբ Երրորդությանդ. այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից:

Ամեն

Понравилась статья? Поделиться с друзьями: