Առավոտյան աղոթք. Տեր իմ Օրհնյալ է անունը քո…

Տեր իմ Օրհնյալ է անունը քո

փառաբանում եմ գործը քո

Ես՝ քո մեղավոր ծառան

այժմ ծնկել եմ քո առաջ

որ խնդրեմ օգնությունը քո

որ խնդրեմ օրհնությունը քո

օգնիր և օրհնիր

օգնիր քո ուժով

և օրհնիր օրն այս

որ բացվում է հիմա

օրհնիր լույսն այս

օդն ու ջուրն այս

օրհնիր մեզ այս օրվա մեջ

օրհնիր մեր գործը

և ճիշտ ուղղություն ցույց տուր

Շնորհակալ եմ քեզ Տեր իմ

Ամեն բանի համար

Ամեն

Понравилась статья? Поделиться с друзьями: