Առավոտյան Աղոթ.

Աստծուն սիրող և հավատացող յուրաքանչյուր անձ կարիք ունի Աստծո հետ զրուցելու, աղոթելու:Սբ. Հովհան Ոսկեբերանն ասում է, որ առանց աղոթքի հոգևոր կյա նքը թոշնում է, ծարավում ու մեռնում: Նույնիսկ բազում հո գսեր ունեցող աշխարհիկ մարդն էլ շատ հեշտությամբ կարող է աղոթել:

Եթե անհնար է եկեղեցի գնալ,կարելի է աղոթել ամենուրեք, ոչ այնքան խոսքն է կարևոր, որքան միտքը, ոչ այնքան մար մնի դիրքը, որքան սր տի տրամադրվածությունը: Շատերի համար աղոթքի արգ ելք չեն եղել ո՛չ վայրը, ո՛չ ժամանակը, ո՛չ լռության բացակայությունը:

Անդադար աղոթեք, որ փո րձության մեջ չընկնեք: Տե՛ր, եթե շրթներս բացես,բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիրայս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եւ արժանացրիր տեսնելու Քո ող րմության լույսը: Ամեն:

Понравилась статья? Поделиться с друзьями: