Ավտովթար մահվան ելքով։ Արդյո՞ք մեղաավորը Հայկ Մարությանն է

Իմ քայլը դաշնքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հաճախ է քարոզարշավների ժամանակ խոսում օրենք հարգելուց, բարոյական ապրելուց: Իր խոսքից կարելի է եզրակացնել, որ նա օրինավոր և բարոյական քաղաքացու կենդանի լեգենդ է:


Իհարկե լավ կլիներ, որ Հայկ Մարությանը օրինականության և բարոյականության հետ որևէ խնդիր չունենար, բայց նրա մասին կան բազմաթիվ խոսակցություններ, որոնք  թույլ չեն տալիս ամբողջապես դրական լույսի ներքո ընկալել նրա կերպարը:Երկար ժամանակ է ինչ Հայկին ճանաչողները խոսում են, որ 2000-ականների կեսերին նա վրաերթի է ենթարկել մի քաղաքացու, որը տեղում մահացել է: Հայկի ծանոթները, գուցե նաև չուզողները համոզված են, որ այդ պատմությունից նա չոր է դուրս եկել, քանի որ լավ ընկերներ է ունեցել, որոնք էլ իրենց հերթին լուրջ կապեր են ունեցել:>
>Այս ամենից ելնելով շատ կուզեինք, որ Հայկը հրապարակային պարզաբանում տար և մանրամասներ, արդյո՞ք եղել է նման միջադեպ, թե՞ ոչ: Եթե եղել է ու նա այդ ամենի միջից դուրս է եկել օրինական ճանապարհով, ապա կարելի է հասկանալ՝ ի վերջո ՃՏՊ-ն գիտակցված մարդասպանություն չէ ու որևէ մեկը վստահ չէ, որ իր հետ չի կարող նման բան պատահել: Իսկ եթե չի եղել, ապա Հայկ Մարությանի հրապարակային և փաստարկված հերքումը կփակի չարախոսների բերանը:Մենք վստահ ենք, որ եթե իրականում նման դեպք եղած լինի, ապա Մարությանը չի ստի և չի փորձի թաքցնել իրականությունը, քանի որ այդ դեպքում իրեն և մահացածին ճանաչող շատ շատերը Մարությանին կհամարեն պարզունակ ստախոս:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: