«Արփիին հարցնում եմ՝ հասկանում ե՞ս ինչ են խոսում». վարչապետը լուսանկար է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կնոջ՝ Աննայի, և դստեր՝ Արփի հետ իր լուսանկարը, որն արվել է «Սևան ստարտափ սամմիթ-2019»–ի ժամանակ: Լուսանկարին կից վարչապետը գրել է.

««Սևան ստարտափ սամիթի» ժամանակ արված այս լուսանկարում Արփիին հարցնում եմ՝ հասկանում ե՞ս ինչ են խոսում, ծիծաղելով ասում է՝ չէէէէ))»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դուստրերի հետ այցելել էր Սևանա լճի ափամերձ տարածքում անցկացվող «Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին, որն անցկացվում է չորրորդ անգամ: Այն մեկնարկել է հուլիսի 28-ին:

Վարչապետը ողջունելով միջոցառման մասնակիցներին` նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է կառավարության համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: