ԲՐԱՎՈ: 171 կյանք փրկած հայ օդաչուն 1983-ին ահաբեկչություն է կանխել… Ժամանակը գնում է, իսկ Վարդան Սարգսյանի հերոսական քայլերը չեն փոխվում

Հիշո՞ւմ եք Մոսկվա-Քիշնև չվերթի գլխավոր օդաչուին, ով 171 կյանք էր փրկել։ Այդ հերոսի անունը Վարդան Սարգսյան է։ Նա 61 տարեկան է, մեծահոգի մարդ՝ հուզիչ պատմությամբ։

Վարդանի որդին զոհվել է դիրքերում, երբ ընդամենը 19 տարեկան էր։ Չգիտեմ՝ ինչքան տղամարդկություն և կամքի ուժ է անհրաժեշտ չկոտրվելու համար, բայց նա ոգով մարտիկ է, այնպես որ չէր կարող կորցնել իրեն մեծ կորստի պահին։

Դուստրը և կինը այժմ ապրում են Հայաստանում։ Վարդանը պաշտում է թոռնիկների հետ ժամանակ անցկացնել, չնայած իսկապես նա քիչ ազատ ժամանակ է ունենում, չէ՞ որ նա պայմանագրով աշխատում է Քիշնևում։ Մոսկվա-Քիշնև չվերթի փրկված ուղևորների պատմությունից արդեն հնարավոր է հասկանալ՝ ինչքան պրոֆեսիոնալ և վճռական է Վարդանը։

Իսկ ի՞նչ, եթե ձեզ ասեմ, որ Վարդանն ունի ավելի տպավորիչ պատմություն։ 1983 թ.․ Վարդանը կանխել է Як-40 ինքնաթիռում ահաբեկչությունը։ Հունվարի 25-ին ինքնաթիռն իրականացնում էր Երևան-Բերդ չվերթը, երբ ուղևորներից մեկը սպառնաց ռումբ պայթեցնել։ Ահաբեկիչը պահանջում էր թռչել Թուրքիա։ Անձնակազմը համաձայնության եկավ նրա հետ, որպեսզի վայրէջք կատարեն Կարսում։

Բայց իրականում Վարդանն ուղղեց օդանավը դեպի Շիրակի օդանավակայան։ Մինչ ահաբեկիչը
կհասկանար՝ ուր է ուղղված օդանավը, Վարդանը կտրուկ վայրեջք ձեռնարկեց։ Ողջ հեղուկը
թափվեց պայթուցիկի մեջից, և երբ ահաբեկիչը փորձեց պայթեցնել իրեն և իր հետ միասին
տասնյակ այլ մարդկանց՝ նրան ոչինչ չհաջողվեց։ Գլխավոր օդաչուի և ողջ անձնակազմի
շնորհիվ այդ ժամանակ ոչ ոք չտուժեց։

Ժամանակը գնում է, իսկ Վարդան Սարգսյանի հերոսական քայլերը չեն փոխվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: