Գոհանում Եմ Քեզանից, Ո՜վ Տեր Իմ և Աստվա՛ծ Իմ. Եվ Օրհնում Ու Փառավորում Քո Սուրբ Անունը.

Առավոտյան աղոթք. Գոհանում եմ Քեզանից, Ո՜վ Տեր իմ և Աստվա՛ծ իմ. Եվ օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, Որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային Բոլոր վտանգներից ու փորձություններից,Խաղաղությամբ հասցնելով Առավոտյան այս ժամին Եվ արժանացրիր Քո ծառային տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Չմոռանաք կարդալ նաև երեկոյան աղոթքը.. Երեկոյան աղոթք. Ո՜վ գթած Հայր, բարեխնամ, արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։ Դու առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տեր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն, հիվանդներին, վշտահարներին,

ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի: Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը, այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:

Понравилась статья? Поделиться с друзьями: