Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը Հայաստանից մեկնած լրագրողների խմբի հետ Ստեփանակերտում հրավիրված մամուլի ասուլիսում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդիները իրենց ծառայության ընթացքում կհայտնվե՞ն նաև առաջնագծում, ասաց․«Նիկոլ Փաշինյանի որդին մարտական առաջադրանքներ կիրականացնի առաջնագծում»։