Ես հավատում եմ իմ հզոր վարչապետին… ԴՈՒԽՈՎ ԱՌԱՋ. Գիսանե Պալյան

Գիսանե Պալյանը գրել է.
Ես տեսնում եմ, թե ինչպես է երկիրս առաջ գնում։

Թող փոքր քայլերով, բայց գնում է առաջ։ Իսկ եթե հաշվի առնենք այն մեծ ու ճնշող հակապրոպագանդան և հակահեղափոխական ուժերի առաջընթանցին խանգարող քայլերը, ապա փոքր քայլերը իսկապես մեծ կթվան։

Ու զարմանալին այն է, որ նեղանձնական շահերն այնքան են կուրացրել որոշ մարդկանց, որ վարչապետի շուրջ համախմբվելու ու ի նպաստ հայրենիքի գործելու փոխարեն, ամեն գնով փորձում են վերադարձնել ռեժիմի իշխանությունը, որտեղ ամենաթողության ու թալանի պայմաններում սովորել էին ապրել…

Բայց վստահ եմ, որ ժողովրդիս մեծամասնությունը գիտակից է և ազնիվ, և էլ երբեք թույլ չի տա նախկինների վերադարձը։

Իմ ուժերի ողջ կարողությամբ սատարում ու վստահում եմ վարչապետ Փաշինյանին։

Եվ ուրեմն, դուխով առաջ……

Понравилась статья? Поделиться с друзьями: