Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար.Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․ «Քրիստոս ի մեջ մեր հայտնեցավ: Մեզ եւ Ձեզ Մեծ Ավետիս: – Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ – Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն։ – Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն։ – Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ – Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն։ – Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն։ – Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծու որդիներ պիտի կոչվեն։ – Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: