Երկրի օրենսդրի այգում քաղաքացիները իրենց զգում են երկրի տեր։

Բաղրամյան 26-ին հաջորդել է Ազգային ժողովը։ Երկրի օրենսդրի այգին քաղաքացիների համար բացվել է հոկտեմբերի 2-ից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքացիները նշում են, որ այգու բացմանը երկար են սպասել, չնայած այդ օրը այն անակնկալ ձևով է բացվել։

Այգում անցկացված հարցման ժամանակ պարզվել է, որ կա նստարանների պակաս, իսկ մուտքը հսկվում է ոստիկանության կողմից և հեծանիվներով տարածք մտնելը արգելվում է։ Որոշ քաղաքացիների կարծիքով Ազգային ժողովի հարակից այգում զբոսնելը իրենց իրավունքն է, որը կարողանում են այս օրերին անխափան իրականացնել։

Մեր այցի ժամանակ այգում միաժամանակ երեք նորապսակ զույգ է եղել, ովքեր պատրաստվում էին հարսանեկան ֆոտոսեսիա իրականացնել։

(Visited 19 times, 22 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: