Ըստ Հորոսկոպի՝ կենդանակերպի ո՞ր նշաններին չի կարելի միմյանց հետ ամուսնանա

Պատահում է, որ մարդիկ երկար ժամանակ հանդիպում են, սակայն չեն կարողանում ընդհանուր լեզու գտնել: Կան կենդանակերպի այնպիսի նշաններ, որոնք չպետք է միասին լինեն և նույնիսկ տիեզերքը խանգարում է նրանց:

Ինչու՞ փորձել ձեր ճակատագիրը, եթե կարելի է նախօրոք իմանալ, թե ուր են տանում ձեր հարաբերությունները: Այս 12 զույգերն ամենաանհամապատասխանն են՝ հորոսկոպի տեսանկյունից:

1. Խոյ և Ցուլ: Խոյերը շատ համառ են, իսկ Ցլերն անկանխատեսելի, այդ պատճառով էլ ծագած խնդիրերը դժվար են լուծում ստանում: Ցլերը զիջող չեն, իսկ Խոյերն անհանդուրժող են, այդ իսկ պատճառով նրանք չեն կարող հաջողված զույգ կազմել:

2. Ցուլ և Աղեղնավոր: Ցլերը նախընտրում են հանգստանալ տանը, նրանք սիրում են հանգիստ, տնային միջավայրն, իսկ Աղեղնավորներին մշտապես ինչ-որ արկածներ են հարկավոր: Ինչպես նաև Աղեղնավորներն ոչինչ լրջորեն չեն ընդունում և մեծ փորձ ունեն հարաբերություններում:

3. Երկվորյակներ և Այծեղջյուր: Այս միությունն իրական աղետ է: Երկվորյակները սիրում են ուրախ ու զվարթ ապրել, սիրում են երկար զրույցներ ու ակտիվ ժամանց: Այծեղջյուրներն էլ չափազանց աշխատասեր են ու միշտ ժամանակ չունեն զվարճանալու համար: Այս պատճառով էլ նման զույգերն երկարատև հարաբերություններ չեն ունենում:

4. Խեցգետին ու Ջրհոս: Խեցգետիններն ավելի տնային են, իսկ Ջրհոսներն ավելի ազատասեր: Խեցգետինները պետք է զգան, որ իրենց սիրում են, այդ պատճառով էլ նրանց համար դժվար կլինի համակերպվել Ջրհոսների ազատասեր ու անկախ բնավորության հետ:

5. Առյուծ և Կարիճ: Առյուծը չի գովաբանի ու կոմպլիմենտներ չի ասի Կարիճին, իսկ դա նրան չափազանց անհրաժեշտ է: Առյուծներն իրենց չափազանց գրավիչ են համարում, ինչը դուր չի գալիս խանդոտ Կարիճներին:

6. Կույս և Աղեղնավոր: Նրանք հակված չեն լուրջ հարաբերությունների: Կույսերը կարծում են, որ Աղեղնավորները շատ ազատասեր են ու անլուրջ և երբեք չեն մտածում ուրիշների զգացմունքների մասին:

7. Կշեռք և Կույս: Կույսերը հակված են քննադատել Կշեռքներին, քանի որ նրանք ինքնավստահ չեն: Կույսերը միշտ պետք է ճիշտ լինեն, իսկ դա դուր չի գալիս Կշեռքներին:

8. Կարիճ և Խոյ: Այս միությունը շատ պայթյունավտանգ է: Նշանի երկու ներկայացուցիչներն էլ ինքնավստահ են, համառ ու պահանջկոտ: Երկուսն էլ ձգտում են ուշադրության կենտրոնում հայտնվել ու առաջինը լինել:

9. Աղեղնավոր և Այծեղջյուր: Աղեղնավորները միշտ բողոքում են, որ Այծեղջյուրները նրանց ազատություն չեն տալիս: Նրանք ձգտում են անկախ ապրել, իսկ Այծեղջյուրները սեփականատիրական հակումներ ունեն:

10. Ձկներ և Կույս: Ձկները հորոսկոպի ամենաերազող ու զգացմունքային նշաններն են: Կույսերը ռեալիստ են ու սիրում են իրական կյանքում ապրել: Նրանք կարող են լավ ընկերներ լինել, սակայն ամուսնանալու մասին պետք է մոռանալ:

11. Ջրհոս և Ցուլ: Այս զույգը չի կարող լավ հարաբերություններ ունենալ: Ցլերը միշտ համառում են և պահանջում լսել իրենց, իսկ Ջրհոսներն այդ պատճառով օտարանում են նրանցից:

12. Երկվորյակներ և Խեցգետին: Այս միությունը կարող է ստացվել, եթե երկուսն էլ լավ հումորի զգացում ունենան: Երկվորյակները սիրում են շփում ու հանգիստ, իսկ Խեցգետինները նախընտրում են տանը մնալ: Սակայն, եթե նրանք ավելի հանդուրժող լինեն, ապա կարող են միասին մնալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: