Վազգենի մասին շատ պատմություններ կան, որոնց մեծ մասը իմացել ենք ծառայության ժամանակ:

Դրանցից մեկը այսօր պահի տակ հիշեցի: Նախարար Վազգեն Սարգսյանը անձնական մեքենայով այցելում է զորմասերից մեկը ստուգումների:
Զինվորը մոտեցավ նախարարի մեքենային և ներկայացավ: Վազգեն Սարգսյանը հարցրեց արդյոք զինվորը ճանաչում է իրեն: Հարցին դրական պատասխան ստանալուց հետո Վազգենը շարունակեց.
Այդ դեպքում ինչու՞ դարպասները չես բացում: — Պարոն նախարար, եթե դուք լինեիք նախարարությանը պատկանող մեքենայով ես դարպասները կբացեի, բայց գնդի հրամանատարի կողմից հրաման ունենք, որ ոչ մի քաղաքացիական մեքենա չպետք է մուտք գործի զորամասի տարածք:
Պատասխանը լսելուց հետո նախարարը մեքենան կանգնեցրեց զորամասին հարակից տարածքում և ոտքով ներս մտավ զորամաս:
Ասում են , որ Վազգեն Սարգսյանը ավելի շատ տեղ էր տալիս զինվոր-հրամանատար հարաբերություններին և շատ էր հարգում հրամանատարի հրամանները անթերի կատարող զինվորներին, նույնիսկ եթե իրեն ՝ քաղաքացիական մեքենայով, թույլ չէին տալիս զորամաս մտներ: