Միայն աստղերը չեն, որ կարող են մեկնաբանել մեր կյանքի իրադարձություններն ըստ ծնված ամսաթվի։
Այս հարցում բավական ակտիվ է նաև կելտական հորոսկոպը, որը բաղկացած է 13 փուլերից, որոնցից յուրաքանչյուրին մեկ ծառ կամ թուփ է համապատասխանում։
24 դեկտեմբեր – 20 հունվար
Կեչի
Դուք համարձակ ընդունում եք կյանքի մարտահրավերները և չեք վախենում ոչնչից։ Դուք սիրում եք ուրիշներին էլ բոցավառել ձեր ներքին կրակով։
21 հունվար – 17 փետրվար
Արոսի
Դուք ազդում եք մարդկանց վրա՝ նրանց լիցքավորելով ձեր ներքին կրքով։ Դուք ի ծնե փիլիսոփա եք և հաճախ եք բողոքում, որ վատ երևակայություն ունեցող մարդիկ ձեզ չեն հասկանում։
18 փետրվար- 17 մարտ
Հացենի
Դուք շատ արտիստիկ եք։ Դուք տաղանդավոր եք ոչ միայն արվեստում, այլև գիտության մեջ։ Դուք մոտ եք բնությանը և այն ամենին, ինչ կապված է դրա հետ։
18 մարտ – 14 ապրիլ
Լաստենի
Դուք իսկական արև եք ձեր ընկերների մեջ և շրջապատին դեպի ձեզ եք ձգում ձեր էներգիայով, կենսասիրությամբ և ինքնավստահությամբ։ Դուք շատ խարիզմատիկ եք և չեք սիրում դատարկ ժամանակ վատնել։
15 ապրիլ- 12 մայիս
Ուռենի
Ուժեղ զգայականությունն ու ինտուիցիան ձեր մասին են։ Դուք հաճախ հասկանում եք շատ իրադարձությունների պատճառները, որոնք փակ են մյուս մարդկանց համար։ Դուք կրթված և ստեղծագործ մարդ եք և սիրում եք ձեր գիտելիքներով կիսվել ուրիշների հետ։
13 մայիս – 9 հունիս
Ալոճենի
Դուք շատ փոփոխական եք և ձեր օրինակի վրա ցույց եք տալիս, թե ինչպես չի կարելի դատել գրքի մասին նրա շապիկով։ Դուք հավերժ էնտուզիաստ եք և լավ զրուցակից, որը միշտ լավ խորհուրդներ է տալիս ընկերներին։
10 հունիս – 7 հուլիս
Կաղնի
Դուք միշտ հավատում եք լավին և դա նախանձելի է։ Դուք միշտ հաղթանակած եք դուրս գալիս այնտեղից, որտեղ մյուսները զոհվում են։ Դուք իմաստուն և առատաձեռն մարդ եք, որից շատ բան կարելի է սովորել։
8 հուլիս – 4 օգոստոս
Փշարմավ
Մարդիկ գալիս են ձեր հետևից, դուք օժտված եք ղեկավարելու մեծ պարգևով։ Երբեմն ձեր ավելորդ ինքնավստահությունը մարդիկ որպես մեծամտություն են ընդունում։ Դուք առատաձեռն եք և վախենում եք ճակատագրի շրջադարձներից։
5 օգոստոս – 1 սեպտեմբեր
Պնդուկենի
Դուք շատ խելացի եք և հրաշալի հիշողություն ունեք։ Դուք վերլուծելու մեծ ունակություններ ունեք, ինչպես նաև լավ կազմակերպիչ եք։
2 սեպտեմբեր – 29 սեպտեմբեր
Խաղողենի
Դուք ի ծնե էսթետ եք և ընտրում եք այն երաժշտությունը, արվեստի առարկաները կամ նույնիսկ սնունդը, որոնք շքեղության չափանիշ են համարվում։ Դուք միշտ հրապուրիչ և գայթակղիչ եք հակառակ սեռի համար։
30 սեպտեմբեր- 27 հոկտեմբեր
Բաղեղ
Դուք բավական հոգևոր մարդ եք և երբեք չեք դավաճանում ձեր իդեալներին։ Ձեր վրա միշտ կարելի է հույս դնել, դուք հրաշալի ընկեր եք։
28 հոկտեմբեր- 24 նոյեմբեր
Եղեգ
Դուք իսկական պայծառատես եք. դուք միշտ գիտեք բոլոր հարցերի ճիշտ պատասխանները և բոլոր իրադարձությունների պատճառները, դեռ նախքան դրանք տեղի կունենան։
25 նոյեմբեր – 23 դեկտեմբեր
Թանթրվենի
Ի ծնե դուք էքստրավերտ եք, այդ պատճառով էլ միշտ ձգտում եք օգնել խոսքով և գործով։ Դուք երբեք չեք ստում, այլ ասում եք այն, ինչ մտածում եք։ Երբեմն դուք շատախոս եք, բայց դա այն պատճառով է տեղի ունենում, որ դուք ցանկանում եք կյանքից վերցնել այն ամենը, ինչ հնարավոր է։