2022-ին դիմավորում ենք հպարտ գիշատչի՝ Վագրի տարին, որն իր հանդեպ հարգանք է պահանջում: Այդ իսկ պատճառով՝ 2022-ին սեղանը պետք է յուրահատուկ լինի:
Ի՞նչ պետք է լինի 2022-ի սեղանին
Վագրը ավելորդություններ չի սիրում, բայց իր հանդեպ յուրահատուկ վերաբերմունք է պահանջում: Այդ իսկ պատճառով՝ արժե հատուկ ուշադրություն դարձնել սեղանի ձևավորմանը. սեղանի սփռոցի հարցում նախապատվությունը տվեք բամբակին. սինթետիկ կտորները վագրի համար չեն: Սեղանին լավագույն սպասքը դրեք: Հոգ տարեք, որ ամանորյա սեղանի աղցանները շերտավոր լինեն, իսկ բաղադրության մեջ պանիր, միս ու բանջարեղեն լինի:
Ի՞նչ չի կարելի պատրաստել 2022-ին
Վագրը գիշատիչ է ու սիրում է միսը, բայց որսով կիսվել չի սիրում, այնպես որ՝ որսի մսից պատրաստված ուտեստներից հրաժարվեք:
Չարժե ձուկ ու ծովամթերք պատրաստել, քանի որ վագրը դրանք որսալ չի կարողանում: Եթե ձկնեղեն եք ուզում, դրանք նախուտեստի (զակուսկա) ձևով մատուցեք, այլ ոչ թե որպես գլխավոր ուտեստ:
Ձավարեղեն մի օգտագործեք, դրանք փոխարինեք բանջարեղենով ու կարտոֆիլով:
Կծու պանիրներ, համեմունքներ ու սոուսներ սեղանին մի դրեք:
Վագրը ալկոհոլը տանել չի կարողանում: Դա չի նշանակում, որ ալկոհոլից ընդհանրապես պետք է հրաժարվել: Պարզապես ալկոհոլային խմիչքների լայն տեսականի սեղանին մի դրեք:
Վագրը չի սիրում նաև գազավորված ըմպելիքները, այնպես որ՝ լիմոնադները փոխարինեք բնական հյութերով ու կոմպոտով: Ցանկալի է, որ խմիչքները արոմատիզացված լինեն:
2022-ի աղցանները
Վագրը թեթև աղցաններով չի կշտանա, այնպես որ՝ սովորական ու ապխտած մսով, պանիրներով հագեցնող աղցաններ պատրաստեք, որոնք համեմելու համար տնական մայոնեզ կամ խիտ թթվասեր օգտագործեք:
2022-ի նախուտեստները (զակուսկաները)
Ապխտած երշիկեղենը 2022-ի սեղանի լավագույն ընտրությունը կլինի: Վագրը կգնահատի նաև խճողակով, պանրով ու ձվով նախուտեստները:
2022-ի տաք ուտեստները
Գլխավոր ուտեստը պիտի միսը լինի: Այն կարելի է տարբեր ձևերով պատրաստել՝ խորոված, սթեյք, ջեռոցում տապակած թռչնամիս կարտոֆիլի ո բանջարեղենի հետ:
2022-ի աղանդերը
Վագրը քաղցրակեր չէ, այնպես որ՝ շատ քաղցր ուտեստներ մի պատրաստեք: Կարևոր է, որպեսզի աղանդերում պանիր, կաթնամթերք, ընկուզեղեն ու էկզոտիկ մրգեր օգտագործեք:
2022-ի խմիչքը
Նոր տարվա գիշերն արժե սահմանափակել ալկոհոլային խմիչքների կիրառումը, քանի որ Վագրը ալկոհոլ չի հանդուրժում: Լավագույն ընտրությունը գինին կլինի, գազավորված ըմպելիքների փոխարեն էլ բնական հյութեր ու կոմպոտ խմեք: