«Իմ իմացած հեքիաթներում վիշապը երեք գլուխ ունի, սրանցը 67-ն է». Լալա Մնացականյան

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանի հետ:

-Տիկի՛ն Մնացականյան, ի՞նչ տպավորություն ունեք հոկտեմբերի 2-ի իրադարձություններից:

-Կարծում եմ՝ այդ 67 հոգին բեմադրություն ցույց տվեցին, բայց ռեժիսորը շատ վատն էր: Նրանք մտածում էին, որ առջեւում «Ֆրանկոֆոնիա»-ն է, Հայաստան են գալու մեծ թվով արտասահմանցիներ, եւ լավ պահ էր Հայաստանի վարկանիշը գցելու համար: Այդ հաշվարկով ուզում էին մեկ անգամ եւս կաթսան խառնել:

Շատերն են դա գլխի ընկել: Բայց դա տգեղ, անմակարդակ քայլ էր, կներեք, կապիկություն արեցին: Իմ իմացած հեքիաթներում վիշապը երեք գլուխ ունի, սրանցը 67-ն է:

Այս ի՞նչ վիշապ է, կտրում ես, կտրում ես, նոր գլուխ է բուսնում:

Անկեղծ ասած՝ ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն այս պահին ինչ է մտածում, բայց նրա քայլերի, մտադրության վերաբերյալ ունեմ իմ վերսիան, որը չեմ բարձրաձայնի:

Понравилась статья? Поделиться с друзьями: