Երբեմն մարդիկ ասւոմ են, որ իրենց աղոթքը տեղ չի հասել, կամ որ իրենց խնդրանքը չի կատարվել, չնայած, որ նրանք աղոթում են:
Աստված և տալիս է , և չի տալիս, Աստծո որոշումները անքննելի են:
Մի պարզ բան հիշեք, պետք է Աստծուն շնորհակալություն հայտնել, ոչ միայն այն ժամանակ, երբ ստացել եք ձեր սրտի ցանկությունը, այլ նաև այն ժամանակ երբ նույնիսկ չեք ստացել:
Ձեր ցանկությունը ստանալը կախված է նախ և առաջ այն բանից, արդյոք դուք արժանի եք դրան թե ոչ:
Խելամիտ վարվեք, վատ քայլեր մի արեք, շնորհակալ եղեք ձեր ամեն օրվա համար, ձեր ստացածի և չստացածի համար, ներում խնդրեք ձեր սխալների համար, և փորձեք դառնալ ավելի լավը, Աստված լսում է ձեզ: ԱՄԵՆ