Ինչպես բուժել անքնությունն առանց դեղորայքի

Ներկայում առանց շտապողականության և սթրեսների ապրելը գրեթե անհնար է և, ցավոք, անհանգստությունը, հուզական լարվածությունն ու հոգեբանական ծանրաբեռնվածությունն անհետ չեն անցնում: Հաճախ նման կենսակերպը հանգեցնում է գերհոգնածության ու քնի խանգարումների առաջացման, սակայն անքնությունը կարող է վկայել նաև մի շարք հիվանդությունների մասին: Այդ հիվանդությունների շարքին են դասվում նևրոզները, սրտանոթային համակարգի որոշ հիվանդությունները, որոշ հոգեկան հիվանդությունները, նեյրոինֆեկցիաները, ինչպես նաև գլխուղեղի վնասվածքները:

Անքնությունն ուղեկցվում է քնի ու արթնանալու ռիթմի խանգարումներով, քնի տևողությունը նվազում է և վատանում է դրա որակը, ինչը թույլ չի տալիս լիարժեք հանգստանալ: Սովորաբար անքնությունից տառապող մարդու մոտ նկատվում են աչքերի այտուցներ ու կարմրածությունը, շուրթերի չորություն, թուլություն ու ճնշվածություն:

Այս խնդրի բուժումը հարկավոր է սկսել դրա առաջացման պատճառը պարզելուց, քանի որ միայն դրանից հետո բժիշկը կարող է որոշել բուժման համապատասխան մեթոդը:

Սակայն անքնության ավանդական բուժումը ոչ միշտ է արդյունավետ լինում: Քիմիական դեղամիջոցները, որպես կանոն, միայն ազատում են ախտանշաններից, իսկ շատ դեպքերում առաջացնում նաև կողմնակի բարդություններ: Բացի այդ, անդադար դեղորայք օգտագործելը կարող է բացասաբար ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ և անգամ կախվածություն:

Սակայն անքնությունը կարելի է բուժել նաև բնական միջոցներով, որոնք ոչ միայն արդյունավետ են, այլև անվնաս: Օրինակ՝ շատ արդյունավետ է սոխով թերապիան, որը հանգստացնում է, կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը և կանխում է տարբեր հիվանդությունների առաջացումը, որոնք կարող են հանգեցնել քնի խանգարումների:

Ինչպես սոխի օգնությամբ ազատվել անքնությունից

 

Անհրաժեշտ է.

 

·        1 գլուխ սոխ,

 

·        1 ճաշի գդալ եղեսպակի (շալֆեյ) մանրացրած արմատ,

 

·        1 թեյի գդալ մեղր,

 

·        200 մլ կաթ:

 

Օգտագործման եղանակը.

 

Սոխը հարկավոր է մանրացնել ու խառնել եղեսպակին: Ստացված խառնուրդին ավելացնել կաթը, թրմել 10-15 րոպե, այնուհետև ավելացնել նաև մեղրը և ընդունել քնելուց 30 րոպե առաջ: Բուժման կուրսը տևում է երկու շաբաթ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: