Ինչպես են դիմավորել Վարդավառը Երևանում և մարզերում

Պայծառակերպության ժողովրդական համարժեքը Վարդավառն է: Այս տոնը Հայաստանի առանձին բնակավայրերում ուներ անվանման բազում ձևեր. Վարթավառ (Արճակ),Վարդևոր (Լոռի, Ջավախք, Կաղզվան), Վարդիվոր (Դերսիմ), Վառթիվոր (Զնաբերդ), Վըրթէվօր կամ Վըրթէվուր (Արցախ-Վարանդա), Վարթևոր (Նոր Նախիջևան), Ճրճանքի օր (Շաղաթ), Ճրճան (Մարտիրոս-Վայոց Ձոր), Պալլում, Պարլում կամ Պարլամօն (Քեսաբ) և այլն: Բազում այս անվանաձևերով հանդերձ, հայոց կենցաղում Վարդավառն ուներ գրեթե համընդհանուր արարողակարգ:

Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում: Ըստ Գ. Ղափանցյանի, վարդավառը խեթերեն բառակազմություն է՝ կազմված «vadar» (ջուր) և «arr» (լվանալ՝ ցնցղել իմաստով) բառերից և նշանակում է ջրի ցնցղում կամ թափում: Որոշ հեղինակներ վարդավառ բառը  ամբողջությամբ կամ մասնակիորեն համարում էին սանսկրիտերեն:

Ս. Ծոցիկյանի կարծիքով, այդ բառի միայն առաջին մասն է («վարդ») սանսկրիտերեն թարգմանաբար նշանակում «ջուր», իսկ մյուս հատվածը («ավար») զուտ հայերեն է՝ «թափել», «ցայտել» («վայրել» բառարմատից) իմաստով:

Որոշ հեղինակների կարծիքով էլ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Վարդավառ ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից, որը հետագայում փոխվել է սովորական ջրի:

Понравилась статья? Поделиться с друзьями: