Ինչպես են կենդանակերպի նշանների տղամարդիկ սրտեր կոտրում.

Խոյ: Խոյը շատ պարզ և ճշմարիտ է և չի սիրում երկարացնել։ Եթե Դուք ձանձրացրել եք նրան, և նա մեկ ուրիշին է գտել, ապա ձեր հարաբերությունների վերջն եկել է։ Իսկ եթե Խոյը կորցրել է հետաքրքրությունը, այն շատ դժվար է վերականգնել կամ կրկին բոցավառել կրքի կայծը։ Խոյն առաջնորդվում է «հետդարձի ճանապարհ չկա» սկզբունքով, և դա կարող է ամենից շատ խոցել։

Ցուլ: Ցուլի կյանքում ամենակարև մարդն ինքն է՝ Ցուլը։ Այն փաստը, որ նա կարևորում է իր անձը, կարող է հարաբերությունների ավարտի պատճառ լինել։ Երբեք մի սպասեք, որ Ցուլը որևէ փորձեր կանի հարաբերությունները վերականգնելու համար։ Ավելի դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ նա այնքան համառ է, որ հրաժարվում է պայքարել և պարզապես բաց է թողնում իրավիճակը։

Երկվորյակներ: Երկվորյակները փորձում են հասկանալ, թե ինչ են ուզում իրականում, և դա դանդաղեցնում է բաժանման գործընթացը։ Սակայն եթե դուք բաժանվել եք, մի կարծեք, որ Երկվորյակները կանհետանան Ձեր կյանքից։ Այս տղամարդիկ մինչև վերջին արյան կաթիլը կքամեն Ձեզ, և Ձեզ կթվա, թե ցավը երբեք չի ավարտվի։ Միևնույն ժամանակ,

Խեցգետին: Երբ Խեցգետնի հետ հարաբերություններն ավարտված են, իսկական տանջանք է դառնում տեսնել այն, թե ինչի է վերածվում այս տղամարդը։ Դուք միանգամից կցանկանաք վերադառնալ նրա մոտ, Ձեր խիղճը կտանջի Ձեզ, որովհետև Դուք ոչնչացրել եք նրան, ում իսկապես սիրել եք:

Առյուծ: Առյուծը չի կարող ապրել առանց հանդիսատեսի։ Նա, հավանաբար, տեսարան կսարքի բոլորի աչքի առաջ, ինչն էլ կտոր-կտոր կանի Ձեր սիրտը։ Քանի որ Առյուծը միշտ շատ երկրպագուներ ունի, նա նոր հարաբերություններ կունենա մինչև Դուք դրա մասին կիմանաք։ Դուք դեռ երկար ժամանակ եք մտորելու և փորձելու հասկանալ, թե որտեղ եք սխալվել։

Կույս: Հավանաբար Կույսը նույնիսկ չի նկատում, թե որքան է վիրավորում Ձեր զգացմունքները։ Իր ընկալմամբ նա փորձում է օգնել Ձեզ իր քննադատությամբ և խորհուրդներով։ Նա ամբողջությամբ կսուզվի աշխատանքի մեջ և աստիճանաբար ավելի քիչ ժամանակ և ուշադրություն կտրամադրի Ձեզ։ Քանի որ նա իսկապես լավ չի հասկանում, թե ինչ է անում, բաժանումը կլինի դանդաղ և ցավոտ։ Նա կկոտրի Ձեր սիրտը՝ ամուսանանալով իր կարիերայի հետ, և ավելի լավ կլինի, որ Դուք առաջինն իրեն լքեք։

Կշեռք: Կշեռքներն իսկապես չեն ցանկանում կոտրել Ձեր սիրտը, սակայն եթե զգում են, որ հարաբերությունները մոտեցել են տրամաբանական ավարտին, ստիպված կլինեն դա անել։ Նրանք երկար են տատանվելու՝ մտածելով մնալ, թե հեռանալ՝ հասցնելով Ձեզ հուսահատության, մինչև որ Դուք ինքներդ կպահանջեք որոշում կայացնել։ Դուք դեռ երկար եք ուշքի գալու բաժանումից հետո։

Կարիճ: Կարիճները սիրում և ատում են ամբողջ հոգով։ Դուք չեք ցանկանա վիճել Կարիճի հետ, քանի որ վեճի ժամանակ նա կարող է խայթել Ձեզ որքան հնարավոր է ցավոտ, և դա նրան հաջողվում է։ Կարիճը պատրաստ է ասել ամենավիրավորական խոսքերը, և դա կկոտրի Ձեր սիրտը, քանի որ Դուք գիտեք, որ Կարիճը չի ստում։ Եթե Դուք անում եք այն, ինչը Կարիճը չի ընդունում, նա առանց կասկածի մեկընդմիշտ կհեռանա Ձեր կյանքից, սակայն մինչ դա կոչնչցանի բոլոր ջերմ զգացմունքները, որոնք Դուք տածել եք նրա հանդեպ։

Աղեղնավոր: Եթե Աղեղնավորի հետ հարաբերություններում խնդիրներ են ծագել, մի զարմացեք, եթե մի օր՝ տուն վերադառնալիս, չգտնեք նրան։ Դուք նրա կողմից ոչ մի բացատրություն կամ արդարացում չեք լսի, և հենց այդ անորոշությունը կկոտրի Ձեր սիրտը։ Եթե Ձեր միջև մշտական կոնֆլիկտներ են ծագում, Աղեղնավորը անմիջապես կհավաքի ճամպրուկը և կփախչի։ Եթե նա հանդիպի մեկ ուրիշ կնոջ, Դուք նրանից նույնիսկ հրաժեշտի խոսք չեք լսի, քանի որ նա չափազանց անխոհեմ է իր որոշումներում։

Այծեղջյուր: Այծեղջյուրի հետ հարաբերություններում հաճախ խնդիրներ են լինում նրա պատճառով, և ոչ թե Ձեր։ Հավանաբար, նա Ձեզ հետ է, որովհետև չի ցանկանում միայնակ մնալ, սակայն դեռ չի մոռացել իր նախկին սիրեցյալին: Շատ դժվար է կիսել սիրտը այն մարդու հետ, ում մոտ այն դեռ զբաղված է։

Ջրհոս: Ջրհոս տղամարդիկ սովորաբար սառն են ու անզգա և, հավանաբար, կկոտրեն Ձեր սիրտը դավաճանելով ։ Ջրհոսները երկարատև հարաբերություններ չեն սիրում, քանի որ շատ արագ ձանձրանում են։ Հաճախ նրանք նույնիսկ չեն բարեհաճում ասել, որ ցանկանում են վերջ դնել հարաբերություններին, և դա ավելի ցավոտ է, քան նրա ազնվությունը։

Ձկներ: Ձկները շատ ծանր են տանում Ձեզ պատճառած ցավը, սակայն դրանից Ձեր վիշտը չի մեղմանա։ Ինչպես հայտնի է, հարաբերությունները ժամանակ և ջանքեր են պահանջում, սակայն Ձկներն ավելի կարևոր գործեր ունեն այս կյանքում։ Ձկների անտարբերությունը պարզապես կոչնչացնի Ձեզ, քանի որ Ձեզ թվում է, թե անիմաստ եք Ձեր ժամանակը վատնել։

Понравилась статья? Поделиться с друзьями: