Ինչպիսին է ձեր միությունը՝ ըստ կենդանակերպի նշանների

Նայեք համատեղելիության աղյուսակին, այնուհետև նայեք պատկերի գույնին և ստորև կարդացեք համատեղելիության բացատրությունը:

Թեստ. Ինչպիսին է ձեր միությունը՝ ըստ կենդանակերպի նշանների

Դեղին– միություն

Այսպիսի համադրությունը բացատրություններ չի պահանջում: Նույն կենդանակերպի նշանին պատկանող մարդկանց միջև ոչ մի խնդիր չի առաջանում: Նրանք հասկանում են կատակները և նույնիսկ կարող են դիմանալ իրենց զուգընկերոջ վատ տրամադրությանը: Չնայած տարբեր խնդիրների՝ սա լավ միություն է, և ինչպես բոլոր զույգերում, առաջինները հեշտությամբ են լեզու գտնում, իսկ մյուսները՝ մի փոքր դժվարությամբ: Լինում է այնպես, որ միևնույն կենդանակերպի նշանների միությունը շատ ձանձրալի է լինում:

Երկնագույն-հեռանկարներ, սեր/ատելություն, գրավչություն

«Հակադրությունները ձգում են միմյանց» դասական օրինակ է: Այս միությունը, ինչպես կանոն, բարդ է: Հակադիր նշանների նմանություններն ավելի շատ են, քան ընդունված է կարծել: Այդ հարաբերությունները կարող են լինել ինչպես արդյունավետ և ռոմանտիկ, այնպես էլ հագեցված խանդով: Նրանց յուրահատուկությունն անդունդի և հաշտության եզրին հավասարակշռություն պահպանելն է: Այստեղ կարևոր գործոն է էներգիայի փոխանակությունը: Դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ դուք սկսեք աշխատել ձեր հարաբերությունների հեռանկարների վրա և կկարողանաք հոգևոր կապ ստեղծել: Վատագույնն, ինչ կարող է ձեզ հետ տեղի ունենալ, հարաբերությունների խզումն է և ատելությունը:

Կապույտ-հորմոնիա

Այս գույնն ընտրած Կենդանակերպի նշանները պատկանում են միևնույն տարերքին: Այս հարաբերություններում զույգերի միջև գոյություն ունի հզոր բնազդային կապ: Ոչ միայն սիրային, նաև ընկերական հարաբերությունները կարող են հարմոնիկ լինել՝ առանց ավելորդ ջանքերի: Այստեղ միակ թերությունը որը կարող է լինել, չափազանց մեծ համբերությունն է և անձնական զարգացման ոչ բավարար շարժիչ ուժ:

Կարմիր-պայքար, էներգիա

Այս դեպքում հարաբերությունները երկակի բնույթ ունեն: Մի կողմից, նրանք լավ իրազեկված են զուգընկերոջ բնավորության մասին, իսկ մյուս կողմից, այս հարաբերությունները չափազանց անկայուն են, հակված են հրահրել միմյանց: Չնայած բոլոր խնդիրներին և դժվարություններին՝ հնարավոր է ամուր և երջանիկ հարաբերություններ կառուցել:

Մանուշակագույն-գաղտնիք

Հարաբերություններն այս նշանների միջև շատ հետաքրքիր են, սակայն պրոբլեմատիկ: Հիմնականում դա վերաբերում է այն նշաններին, որոնք լիովին հակադիր են իրար: Այս հարաբերություններում առկա է խորհրդավորության շղարշը: Այստեղ, ինչպես շախմատում, պահանջվում է մեծ տեղեկացվածություն:

Կանաչ–համակրանք

Այս դեպքում նշաները բավականին տարբեր են, բայց տարերքները համընկնում են: Հարաբերությունները, որպես կանոն, բնական են և անկախ: Զույգի մոտ կգերիշխի հարմարավետության և անվտանգության զգացողությունը: Տարբեր մոլորակները, որոնք առկա են նույն նշանների մոտ, կարող են լինել մեծ համակրանքի և ձգողականության նշան:

Նարնջագույն–դյուրագրգիռություն

Այս դեպքում նշանների մոտ կարող են առկա լինել մրցակցությունը և խանդը: Զույգերը իրար մեջ տեսնում են այն հատկությունները, որոնք ցանկանում են տեսնել, այլ ոչ թե այն, ինչ իրականում կա: Ընդհանուր առմամբ այս հարաբերությունները կարող են լարվածություն առաջացնել զույգերի միջև, սակայն միևնույն ժամանակ գրավել:

Понравилась статья? Поделиться с друзьями: