Կենդանակերպի այս 3 նշաները երբեք չեն մոռանում վիրավորանքը…

Եթե վիրավորանքն անընդհատ տանջում է, ապա շատ դժվար է ներել մարդուն, քանի որ նա ձեր հանդեպ աններելի արարք է թույլ տվել։

Որոշ մարդիկ շատ հեշտ են մոռանում վիրավորանքը և ձևացնում են, թե ոչինչ էլ չի եղել։ Որոշ մարդիկ էլ իրենց ողջ կյանքի ընթացքում հիշում են իրենց վիրավորողներին։

Վիրավորանքի զգացողությունը թունավորում է կյանքը, այդ պատճառով ավելի լավ է մարդկանց ներել սովորել։

Կարիճ: Ավելի լավ է չբարկացնել և չնեղացնել Կարիճներին։ Նրանք հիշաչար են և նրանցից կարելի է սպասել ամեն ինչ։ Սկզբում նա երկար ժամանակ կկուտակի իր բարկությունը և մի օր ամբողջը կվատնի մի պատահական մարդու վրա։ Հարաբերություններում վեճերի հրահրիչը հենց Կարիճն է։ Եթե նրան որևէ մեկը վիրավորի, ապա նա կհեռանա և այլևս չի ցանկանա վերադառնալ։ Փոքրիկ վիրավորանքը նա կարող է ներել, սակայն երբեք չի մոռանա դրա մասին։

Ցուլ: Ցլերը չեն սիրում վիճաբանություններ և միշտ փորձում են բարի լինել, այդ պատճառով էլ նրանք երբեք չեն ներում մարդկանց, անգամ եթե նրանց շատ են սիրում։ Նրանք սիրում են հարմարավետ կյանք և չեն ցանկանում, որ հարազատ մարդիկ իրենց նեղացնեն։Ցլերը չեն կարողանում վրեժ լուծել, այդ պատճառով նրանք նեղանում են, որից հետո ընդմիշտ հեռանում են ձեր կյանքից։ Նրանք հեռանում են արագ և հետո անգամ ցանկության դեպքում, միևնույն է, չեն վերադառնում։

Խեցգետին: Խեցգետինները շուտ բռնկվող են և շատ խոցելի, այդ պատճառով կարող են վիրավորվել անգամ մանրուքներից։  Սիրելի մարդու հետ վիճաբանությունից հետո նրանք հիշում են անգամ այն խոսքերը, որոնք ասվել են էմոցիաների ազդեցության տակ։ Եթե դուք անընդհատ սեր եք խոստովանում նրանց, և մեկ օր էլ հակառակն ասեք, ապա նրանք կհավատան, որ դուք իրենց չեք սիրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: