Հայր ու աղջիկ մնացել էին տանը, իսկ մայրիկը գնացել էր դստեր ծնողական ժողովին․․․ Հետաքրքիր պատմություն

Գնացել էի դպրոց ծնողական ժողով․ Վերադառնալով տուն տեսա, որ ամուսինս ու աղջիկս․․․Հայր ու աղջիկը մնացել էին տանը, իսկ մայրիկը գնացել էր դստեր ծնողական ժողովին․․․Վերջերս համացանցում մի հետաքրքիր պատմություն գտանք, որով ցանկացանք կիսվել նաև ձեզ հետ։

Ժամը 4-ին մի կին-մայրիկ-տնային տնտեսուհի գնացել էր դստեր ծնողական ժողովին ու չէր հա սցրել ավարտին հասցնել տան գործերը։Ամուսինը, ով այդ օրը մնացել էր երեխաների հետ, առաջարկում է ավագ դստերը կարգի բերել խոհանոցը, որպեսզի մայրիկը գա ու ուրախանա։

Նրանք սառնարանի ու պահարանի մեջ են դասավորում խանութից բերած գնումները, լվանում ամաններն ու կաթսաները, մաքրում գազօջախը, արդեն լվացած ու չորացած ափսեները դասավորում իրենց տեղերը։ Ավլում են հատակը, լվանում։Գցում են աղբը ու հոգնած ընկնում բազմոցին։

Երկու ժամից վերադառնում է կինը, հանում բաճկոնը,կախում,խոհանոցով անցնում ու գնում հյուրասենյակ։Միացնում է հեռուստացույցը, զուգահեռ նայում հեռախոսին։Վերջապես նա զգում է,որ աղջիկն ու ամուսինը ուշադիր ու զարմացած իրեն են նայում։ Հարցնում է․

-Ի՞նչ է պատահել։

Պատասխանում են․

-Բա չնկատեցի՞ր խոհանոցը․․․ Ամեն ինչ մաքրել էինք․․․ Մի՞թե չտեսար․․․ Քեզ համար էինք արել․․․

Կինն ասում է․

-Հա, նկատեցի։ Անշնորհակալ գործ է, այնպես չէ՞։

Понравилась статья? Поделиться с друзьями: