Երեկ «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի համերգը, որին ներկա էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը:
Հարութ Փամբուկչյանը շնորհակալություն հայտնեց նրանց իր համերգին ներկա լինելու համար` հայտարարելով, որ «Իմ կյանքը, դու ուզեցիր» երգը նվիրում է նրանց: Նշենք, որ երգի խոսքերը Համո Սահյանինն են, երաժշտությունը՝ Նարեկ Դուրյանինը: