Չկա ավելի հետաքրքիր բան, քան մտորումները սիրո, ատելության ու ընկերության մասին: Թվում է` ամեն ինչ գիտենք այդ մասին, սակայն ամեն մի նոր իրադարձություն փոխում է ողջ պատկերն ու ստիպում նորովի նայել ամեն ինչին: Այս մասին գրում է cluber.com-ը` ներկայացնելով իմաստուն ու հետաքրքիր մտքեր սիրու ու հարաբերությունների մասին:
1. Կինը ներում է, քանի դեռ սիրում է: Մի՛ չարաշահեք…
2. Միայն կնոջը հարգող տղամարդը կրող է բաժանվել` չվիրավորելով նրան:
3. Շագանակագույն աչքերով մարդիկ ինքնին քնքշություն են: Նրանք միշտ անկեղծ ու կրքոտ են սիրում և հավատարիմ են նրան, ում ընտրել են:
4. Անտարբերությունը կնոջը նյարդային է դարձնում, իսկ հոգատարությունը` քնքուշ: Ամեն տղամարդ ստանում է այն, ինչի արժանի է:
5. Այսօր շատ բարդ է՝ գտնել իրական ու անկեղծ ընկերոջ, եթե ունեք նման մեկին, պահպանեք նրան:
6. Իրական տղամարդը երևում է գործով, ո՛չ թե խոսքով, իսկ իրական կինը երևում է հավատարմությամբ, ո՛չ թե սիրով:
7. Հնարավոր է գայթակղել կնոջը, ով ամուսին կամ սիրեկան ունի… սակայն հնարավոր չէ գայթակղել կնոջը, ով սիրելի ունի:
8. Կատարյալ լինել՝ չի նշանակում աչքի զարնել, իդեալական լինել՝ նշանակում է դրոշմվել հիշողության մեջ:
9. Ինչքան էլ թերություն ունենա մարդ, նա իդեալական կլինի, եթե սիրված է:
10. Իրական աղջիկը ժպտում է բոլորին, ընկերություն է անում ընտրյալի հետ, սիրում է միակին:
11. Սերը հզոր ուժ է … հավատացեք սիրուն: Միայն սերը կարող է սարերը շրջելու ուժ տալ, հասցնել աստղերին ու երկնքին և ստիպել աշխարհին նայել ավելի պարզ:
12. Ընտանիք ստեղծելու համար բավարար է սիրել, իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել: