ՀԵՏԱՔՐՔԻՐ: Ովքեր են աշխարհում տեղ գտած հարուստ և հայտնի հայերը.

Ամենահարուստ ու հայտնի հայերը 2018-ի ընթացքում ընդգրկվել են համաշխարհային վարկանշային աղյուսակներում: Այս մասին գրում է Rusarminfo-ն՝ ներկայացնելով նրանցից մի քանիսին:

Forbes բիզնես ամսագիրը հունվարին հրապարակել էր «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2018» վարկանիշը, որում ընդգրկվել են ռուսաստանաբնակ գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը և Գագիկ Ադիբեկյանը:

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ մարդկանց ցանկում, որը հրապարակել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը «Կրեմլի զեկույցում»:

Նույն ցանկում տեղ էր գտել նաև Ռուսաստանի «Մագնիտ» խոշորագույն մանրածախ ցանցի հիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Գալիցկին (իրական ազգանունը՝ Հարությունյան):

Բացի դրանից, Forbes-ի «Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարներ 2018» ցանկում ընդգրկվել էր միանգամից 8 հայազգի գործարար՝ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Յանը, Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները, Ալբերտ Ավդոլյանը և Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Օհանջանյանց):

Forbes-ի «Միլիարդատերեր 2018» համաշխարհային վարկանիշում տեղ են գտել Սամվել Կարապետյանը, Սերգեյ Գալիցկին և արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը:

2018-ին ամերիկացի գործարար, Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը հանրությանն է ներկայացրել իր նոր Initialized.com նախագիծը՝ հայկական դրոշի գույներով: Անցյալ տարի նա ներկայացրել է նաև իր ստեղծած կոնյակը՝ «Շախմատ» ապրանքնաիշի ներքո:

Հայտնի և հարուստ հայուհիների շարքում իր դիրքը շարունակում է պահպանել ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը:

Նոյեմբերին հայտնի էր դարձել, որ Քարդաշյանը երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել ամենաազդեցիկ հայտնիների և ապրանքանիշերի վարկանշային ցանկում՝ ըստ Lyst.com-ի: Առաջին տեղը զբաղեցրել էր Քիմի կրտսեր քույրը՝ 20-ամյա Քայլի Ջենները՝ դառնալով ամենաերիտասարդ միլիարդատիրուհին աշխարհում:

Понравилась статья? Поделиться с друзьями: