Որոնք են կենդանակերպի ամենակոնֆլիկտային նշանները. կոտրում ենք կարծրատիպերը
1. Կարիճ
Կարիճները ի տարբերություն մյուս կենդանակերպի նշանների՝ այդքան էլ շփվող չեն, կարելի է ասել՝ ընդհանրապես շփվող չեն:
Նրանք միշտ ինքնավստահ են, որ ուրիշները չեն կարող իրենց վիրավորել և հենց դա է պատճառը, որ այդքան ագրեսիվ են իրենց դրսևորում: Սովորաբար նրանց հետ այդքան էլ հաճելի չէ:
2.Ցուլ
Ակնհայտ է, թե ինչու են ցուլերը հայտնվել այս ցուցակում: Նրանք այստեղ են շնորհիվ իրենց համառության և պնդաճակատության:
Նրանք շարունակ կվիճեն այն մարդկանց հետ, ովքեր իրենց հետ համաձայն չեն: Այս նշանի ներկայացուցիչները շատ տաքարյուն են: Նրանք, երբեք չեն ընդունում ուրիշի կարծիքը:
3. Առյուծ
Առյուծները չափազանք հպարտ են: Նրանք չեն սիրում, երբ իրենց դնում են անհարմար վիճակում, ինչպես նաև այնպիսի իրավիճակում, երբ իրենց ունակությունները կասկածի տակ են դրվում:
Նրանք տանել չեն կարողանում նրանց, ովքեր ինչ-որ կերպով սպառնում են իրենց պահվածքով: Այդ պարագայում առյուծները հեշտությամբ են կարողանում իրենց պաշտպանել:
4. Խեցգետին
Խեցգետիններին այդքան էլ դուր չի գալիս կոնֆլիկտների մեջ հայտնվել, սակայն երբեք չես կարող իմանալ, թե ինչ կարելի սպասել նրանցից:
Այս նշանի ներկայացուցիչները շատ էմոցիոնալ են, ինչի
պատճառով նրանց հետ մի փոքր դժվար է:
5.Երկվորյակներ
Երկվորյակները ևս չեն սիրում կոնֆլիկտներ: Նրանք այդքան էլ ագրեսիվ չեն, կամ էլ՝ փորձումեմ այդպիսին չլինել: Երկվորյակներից ամեն ինչ կարելի է սպասել: Այս նշանի ներկայացուցիչները հավասարակշռված չեն և իրենց դրսևորում են բավականին անկանխատեսելի: