Ճակատագրի խաղաղ ակնթարթներ: ՌԴ-ը հրապարակել է հայ մարշալի եզակի լուսանկարը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հատուկ նախագիծ է ներկայացրել՝ «Հաղթանակի հրամանատարները. ճակատագրի խաղաղ ակնթարթներ» խորագրով, որի շրջանակներում հրապարակվել են եզակի, նախկինում չցուցադրված լուսանկարներ Հայրենական մեծ պատերազմի տարիների խորհրդային զորավարների ընտանեկան ալբոմներից:

Այդպիսի լուսանկարների շարքում է հայտնվել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ, Խորհրդային միության հերոս Համազասպ Բաբաջանյանի լուսանկարը, որում նա պարում է կնոջ հետ:

«Համազասպ Բաբաջանյանը շատ էր սիրում իր ընտանիքը՝ կնոջը և երեք երեխաներին: 60-ականներին պատկերված լուսանկարում Բաբաջանյանը պարում է կնոջ հետ: Նրանք պարում էին ոգևորված: Նրանց պարից հնարավոր չէր աչք կտրել», — նշվում է լուսանկարի նկարագրության մեջ:

Նշվում է, որ պատմությունը Համազասպ Բաբաջանյանին հիշում է որպես ամենահայտնի հայ տանկիստի, որն իր զինվորական կարիերան սկսել էր որպես հետևակային զինվոր:

Понравилась статья? Поделиться с друзьями: