Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ռազմիկ Ամյանի Սերժ Սարգսյանին երգ նվիրելուն․
Նա մասնավորապես գրել է․
«Միտքդ Խոր Վիրապ, խոսքդ՝ Գանձասար, հերոս մեր արդար»։
Շատ հավաստի աղբյուրները հայտնում են, որ մեծ, շատ մեծ, շատ-շատ մեծ, շատ-շատ-շատ մեծ պոՎետ Բարսեղյան Ավետի ու հզորագույն, շատ հզորագույն, շատ-շատ հզորագույն, շատ-շատ-շատ հզորագույն երգչիստ Ամյան Ռազմիկի այս շեդեվըՌը լսելով Սերժիկ Սարգսյանն ասել է՝ իաաա, իրո՞ք։
Ու գնացել է թարս աճած խիար ուտելու։
Փաստորեն, եթե մինչեւ հիմա էս իշության հեղինակները գետինը չեն մտել, ուրեմն գետինն էլ է հրաժարվում սրանց ընդունել։