Մկրատները բթացե՞լ են, դուք կարող եք դրանք սրել, այն էլ 1 րոպեում

Շատերը կարծում են, որ բութ մկրատներն անպիտան են և անհնար է վերադարձնել դրանց նախկին սրությունը ու դեն են նետում: Սակայն պետք չէ դրանցից ազատվել, մկրատները կարելի է սրել շատ պարզ միջոցների օգնությամբ: Առանձնահատուկ հմտություն և հատուկ սարքավորումներ չեն պահանջվում:


Անհրաժեշտ է

  • Հղկաթուղթ
  • Ալյումինե փայլաթիթեղ
  • Ապակե բանկա

Բութ մկրատով կտրել հղկաթուղը ողջ երկարությամբ, կատարելով 20-30 կտրվածք: Ամեն  կտրվածքի հետ մկրատն ավելի է սրվում: Այս եղանակը հարմար է այն դեպքում, երբ մկրատը լիովին չի բթացել: Մկրատը մաքրել լաթով:
Վերցնել ալյումինե փայլաթիթեղ 20-25 սմ երկարությամբ, երկարությամբ ծալել մի քանի անգամ, որպեսզի ստացվի փայլաթիթեղի հաստ շերտ և կտրել: Որքան շատ շերտեր կտրատվեն, այնքան մկրատն ավելի սուր կլինի: Մաքրել մկրատը խոնավ լաթով, փայլաթիթեղի մնացորդները հեռացնելու համար:

Մկրատը որքան հնարավոր է լայն բացել և ապակե բանկան դնել այնպես որ հնարավորին մոտ լինի մկրատի կենտրոնին: Մի ձեռքով պահեք մկրատը մյուսով՝ մկրատը, փորձեք կտրել բանկան: Գործողությունը կրկնել մի քանի անգամ: Վերցրեք այնպիսի բանկա, որը չեք ափսոսի, քանի որ մկրատը կարող է հետքեր թողնել ապակու վրա: Մկրատը մաքրել խոնավ լաթով:

Понравилась статья? Поделиться с друзьями: