Նիկոլա Ազնավուրը այցելել է Ծիծեռնակաբերդ և նշել… մանրամասներ


Հանրահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Լրագրողների հետ զրույցում Նիկոլա Ազնավուը հիշեցրել է, որ Ցեղասպանության վերապրածների ժառանգն է։ «Այսօր,  գալով Անմար կրակի մոտ, ես առաջին հերթին զգացի այն, ինչ զգում էի հորս կողքին։ Նրա ցանկությունը, որպեսզի այս օրը ես լինեմ այստեղ մեր ընտանիքի անունից։ Ես կշարունակեմ բարձրացնել Հայոց ցեղասպանության հարցը։ Բայց ուզում եմ ընդգծել, որ հայրս երբեք ատելություն չի ունեցել ոչ մի ժողովրդի հանդեպ։ Հայրս երազում էր խաղաղության մասին, երազում էր այն մասին, որ լինի երջանիկ երիտասարդություն, որը կապրի խաղաղության մեջ»,- նշել է Նիկոլա Ազնավուրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: