Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների խորացմամբ:
«Մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանից ներդրումներ հոսեն Հայաստան, շատ զբոսաշրջիկներ գան: Ընդհանրապես մտադիր ենք Իրանի հետ մեր տնտեսական ու քաղաքական հարաբերությունները խորացնել: Դրա համար կան բոլոր նախապայմանները: Մենք մտադրված ենք կառուցողական ու հույս ունենք, որ մեր բարձր մակարդակի փոխայցելություններով այդ բարձր ֆոնը կամրապնդվի»:
Ինչպես արդեն նշել ենք, Վանաձորում այսօր բացվել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանը: Բացման արարողությանը ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը: