Դերասան, երգիչ, երգերի հեղինակ Հայկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով նոր տեսանյութ է հրապարակել:
Երգիչը փոխել է երաժիշտ Արթուր Գրիգորյանի «Նոր տարի» երգի բառերը՝ համապատասխանեցնելով դրանք այսօր՝ դեկտեմբերի 9-ին, կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Ստորեւ ներկայացնում ենք Հայկ Պետրոսյանի փոփոխած երգի բառերն ու տեսանյութը.
«Դրսում ձմեռ է, բայց շատ արտահերթ է,
այսօր ի՞նչ օր է, ասա,
ԱԺ-ի մոտ տեսածս շատ մեծ հերթ է:
այսօր ի՞նչ օր է, ասա,
ինչու՞ է, որ իմ սրտում կա հիմա երկու գույն,
Մտահոգված սեւն ու սպիտակը, որ քայլեր է անում:
Գուցե կորչում է մի օր ՀՀԿ-ն, ու մտահոգ է գալիս,
Բայց կա մի բան, որ շատ տխուր է՝ առանց Գալուստ է գալիս:
Գալիս է մեկ այլ թեկնածու շատ հայտնի ժողովրդական
Գալիս է նա՝ ով սիրել, հավատալ, ընտրելուց ժպտալ գիտի
Դու նոր Նիկոլ,
Նիկոլ դու մեր Նիկոլ,
քայլեցիր դու ամեն օր,
Նիկոլ, ուրիշ Նիկոլ,
ազգին տուր ուրախ ամանոր»:
Տեսանյութ՝