«Ցմահ դատապարտյալները պետք է դիմեն Սահմանադրական դատարան, քանի որ նրանց նկատմամբ կայացված վճիռը հակասահմանադրական է եղել»,— Primenews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեակատարողական վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը:
Սամվել Հովհաննիսյանը ընդգծեց, որ ցմահ դատապարտյալները իրականում դանդաղ մահվան են դատապարտվել և դրանում մեղավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում ստորագրած հրամանագրի արդյունքում 42 դատապարտյալների` մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:
Սամվել Հովհաննիսյանը պահանջում է այս հանցանքի համար ևս պատժել Ռոբերտ Քոչարյանին: