Շատերն են խնդրել հայթայթել այս բաղադրատոմսը. աբխազական խաչապուրի

Շատ կանայք են ցանկանում իմանալ աբխազական խաչապուրու պատրաստման եղանակը:

Բաղադրիչներ

Խմորի համար՝ 

1 կգ ցորենի ալյուրին
10 կգ խմորիչ
2 բաժակ կաթ
մի պտղունց աղ

Միջուկի համար՝

1 կգ սուլուգունի պանիր
2 ճ/գ ջուր
1 ճ/գ շաքարավազ
1/2 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Խմորիչը խառնել կաթին, թողնել՝ մի փոքր մնա: Լցնել մաղած ալյուրի վրա, ըստ ճաշակի աղ անել, հունցել խմորը:

Թողնել՝ խմորը հասունանա: Սուլուգունի պանիրը քերիչով անցկացնել, մի քիչ ալյուր ավելացնել, որ կպչուն ստացվի:

Խմորը գնդերի բաժանել:

Ամեն գունդը կլոր բացել: Մեջտեղում դնել միջուկ, երկու կողմից սեղմել այնպես, որ միջուկը երևա:

Թխել 200 աստիճան տաք ջեռոցում, մինչև կարմրի: Մատուցելուց առաջ վրան կարագ քսել:

Понравилась статья? Поделиться с друзьями: