Շատ հետաքրքիր է կյանքը: Մայրը՜ աղջկա և հարսի մասին․․․

ԱՂՋԻԿՆ ՈԻ ՀԱՐՍԸ

ԱՂՋԻԿԸ — Օ՜, Լուսիկ մորաքույր, բարև ձեզ…

ԼՈԻՍԻԿ — Բարև, աղջիկ ջան:

ԱՂՋԻԿԸ — Ինչպե՞ս եք, երեխանե՞րն ինչպես են…

ԼՈՒՍԻԿ — Քեզանից ի՞նչ պահեմ, Նունե ջան, տղայիս վիճակը մի բան չէ:

ԱՂՋԻԿԸ — Համբարձումի՞… ի՞նչ է պատահել…

ԼՈՒՍԻԿ — Էլ ի՞նչ պատահեր, ասում էինք ամուսնանա, մի հալալ կաթնակեր հարս բերենք, գործ անող լինի, տուն—տեղ դնի… Չէ՜… խանում—խաթուն է բերել գլխներիս… Իմ տղան ոնց որ խղճուկ գառնուկ լինի, ոնց որ կանաչ խոտ գտած լինի, պտտվում է չորս կողմը, թաթերի վրա է ման գալիս, մեզ վրա է ֆշշացնում` թե սո՜ւս, կարթնացնեք: Էն էլ ե՞րբ… ժամը տասին… կարծես թե գիշերը լվացք է արել: Կյանքո՞ւմ էինք էդպիսի բան տեսել. սուրճը եփում, անկողնում մատուցում է էդ անամոթին.

— Խմիր, Նոնա ջան…

— Ո՞նց ես, Նոնա ջան…

— Ոչ մի տեղդ չի՞ ցավում, Նոնա ջան…

Էդ Նոնա չեղածն էլ գոնե մի կարգին ընտանիքից լինի, փափուկ ապրած, տեսած լինի… Մենք էլ մի օգուտ ունե­նայինք: Էդպիսի բա՞խտ ունենք: Հայրը մի հասարակ դոցենտ է, մայրն էլ շրջիկ բժշկուհի… Մատը—մատին չի խփում, ոչ մի գործ չի անում, պարզ է` ես էլ չեմ անում, ասում եմ ամաչի… բայց ի՞նչ… էլի խեղճ տղաս է շուկա գնում, կաթի—մածնի վազում, հացը բերում… է՜, բախտ չունեցանք…

ԱՂՋԻԿԸ — Ափսո՜ս… իսկ Ալլա՞ն ինչպես է…

ԼՈՒՍԻԿ — Ա՛յ, ասա, ա՛յ, ասա, Ալլայիս համար էսքան էլ չեմ անհանգստանում: Ամուսինը խելոք, կրթված, գժվում է աղջկաս համար, չի թողնում մատը—մատին կպցնի: Պատկերացնո՞ւմ ես, Ալլան դեռ անկողնում` փեսաս սուրճ է մատուցում նրան.

— Խմիր, Ալլա ջան:

—Ո՞նց ես, Ալլա ջան,

— Ոչ մի տեղդ չի՞ ցավում, Ալլա ջան…

Շատ զարգացած, ինտելիգենտ տղա է; Ցեխ ունի… Ամեն ինչ ինքն է անում, շուկա է գնում, կաթի—մածնի վազում, հաց բերում… բախտավոր աղջիկ է Ալլաս, բախտավո՜ր… դե այդպիսի ամուսին ունեցողը բախտավոր կլինի, էլի, Նունե ջան: Չէ՜, մեր Համբարձումի նման…

Է՜, աղջիկս ու՜ր, հարսս ուր, Համբարձումս ո՜ւր, փե­սաս ուր…

Понравилась статья? Поделиться с друзьями: