ՇՏԱՊ. Վանեցյանը այնպիսի բան է ասել, որ Քոչարյանենք հիմա խուճապի մեջ են. ԿԵՑՑԵՍ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել դատարան. հայցվորը Սեդրակ Քոչարյանն է՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին։ Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը  հրաժարվեց խոսել Ռոբերտ Քոչարյանի որդու կողմից իր դեմ ներկայացված հայցի մասին:
«Ես կժպտամ այդ առիթով, դատարանը կքննի եւ որոշում կկայացնի: Ես չեմ ուզում որեւէ բան ասել, որ ստացվի, թե ազդեցություն եմ ունենում»,- զրույցում ասաց Արթուր Վանեցյանը:
Ավելի վաղ   Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել էր, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում, սակայն չհաջողվեց պարզել՝ թե ինչ հերքման մասին է խոսքը:
Հատկանշական է, որ նախօրեին ԱԱԾ տնօրենը որոշ խմբագրումներ է արել ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում՝ դրանք ներկայացրելով որպես արագ խոսելու հետեւանք:
«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված»,- հայտարարել է Վանեցյանը: Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի կողմից, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտարարության, 6 միլիոն կաշառքով հյուրանոց ձեռք բերելու մասին է, որի մասին նա Արթուր Վանեցյանն ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակումից հետո ՀՔԾ պետի հետ հրավիրած ասուլիսում:
Понравилась статья? Поделиться с друзьями: