Այս հոդվածը նրանց համար է, ովքեր չեն կողմնորոշվում ամուսնության համար համապատասխան ժամանակ ընտրելու հարցում:
Վերջին ժամանակների հետազոտությունները ցույց են տվել, որ 28-32 տարեկանում ընկած ժամանակահատվածը լավագույն տարիքն է ամուսնանալու համար: Այդ տարիքում ամուսնությունը նվազեցնում է, առաջին հինգ տարիների ընթացքում, բաժանությունների հավանականությունը:
28-32 տարեկանում մարդիկ բավականաչափ հասուն են իրենց անելիքները հասկանալու համար, սակայն այնքան մեծ չեն, որպեսզի հանուն ընտանիքին չզոհեն իրենց սովորությունները և ցանկությունները:
Տարածված կարծիք կա այն մասին, որ ամուսնությունը առավել հաստատուն և ամուր է լինում, եթե ամուսնանում են 45-49 տարեկանում: Առաջին տարբերակի համեմատ այս տարիքային մեծ տարբերությունը մեծապես կապ ունի տարբեր խմբերի, հավատքի և ռասայի մարդկանց շրջանում անցկացրած հարցումների հետ:
Բաժանությունը ծանր սոցիալական երևույթ է, որ կարողանանք չափել տարբեր ցուցանիշներով: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց կրթվածությունը և բարձր աշխատավարձ ունենալը նվազեցնում է բաժանությունների թիվը: