ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ: Մեկնարկել է ավանդական ջահերով երթը…

Ազատության հրապարակում մեկնարկում է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ ավանդական ջահերով երթը։ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և Նիկոլ Աղբալյան ուսանողական միության կողմից կազմակերպվող ջահերով երթն առաջին անգամ անցկացվել է 1999թ.։

Մինչև երթը մասնակիցներն ավանդաբար Ազատության հրապարակում այրում են Թուրքիայի դրոշը, որից հետո շարժվում են Բաղրամյան պողոտայով, Կիեւյան փողոցով մինչև Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ խոնարհում են այն բոլոր երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Այս տարի երթի կարգախոսն է «Պահանջում ենք արդար և ամբողջական հատուցում» կարգախոսով։ Ամեն տարի փոփոխվող ջահերի` այս տարվա նորույթը դրանց փակցված փոքրիկ Եռագույնն է:

Ջահերով երթը  կավարտվի Ծիծեռնակաբերդում միասնական աղոթքով։

Այս տարի նույնպես Հայաստանի 18 համայնքում, այդ թվում` Երևանում, Ստեփանակերտում, Սպիտակում, ճամբարակում, Իջևանում, Վերին Կարմիրաղբյուրում և այլն, գրեթե միաժամանակ մեկնարկել է ավանդական դարձած` ջահերով երթը:

Արարատ երիտասարդաց միության անդամները երթի առջևից տանում են խորհրդանշական հսկայական խաչը:

Պահանջատիրության ջահակիրներն այս տարի ևս ավելի քան 30 մետրանոց դրոշ կպահեն իրենց գլխավերևում: Երթին մասնակցության հայտ են ներկայացրել նաև Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը, Կարմիր խաչը և այլք:

Понравилась статья? Поделиться с друзьями: