Ֆորբս ամսագիրը կազմել է մինչև 30 տարեկան ամենաբարձր վարձատրվող հայտնի անձանց ցուցակը: Առաջատարն ամերիկացի մոդել Քայլի Ջեներն է՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը:
Նա 21 տարեկան է և վերջին մեկ տարում 166.5 միլիոն դոլար է աշխատել:
Երկրորդ տեղում բրիտանացի երաժիշտ 27-ամյա Էդ Շիրանն է 110 միլիոն դոլարով:
Երրորդը բրազիլացի ֆուտբոլիստ 26-ամյա Նեյմարն է 90 միլիոն դոլարով:
Չորրորդը ամերիկացի 28-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթն է 80 միլիոն դոլար եկամուտով:
Հնգյակը եզրափակում է կանադացի երաժիշտ 28-ամյա Աբել Թեսֆայեն 57 միլիոն դոլարով: