ՈՒՇԱԳՐԱՎ: Ինչով են զբաղվում Հայ պաշտոնյաների կանայք (Լուսանկարներ)

Primenews-ը շարունակում է ներկայացնել նորանշանակ պաշտոնյաների ընտանիքնրը: Այս անգամ անդրադարձել ենք նրանց կանանց:

Աննա Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի կինը լրագրող, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն է: Աննա Հակոբյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել «Իմ քայլը» շարժմանը: 2018 թվականի հուլիսին Աննա Հակոբյանի կողմից հիմնվել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը:

Աննա Հակոբյանը և Նիկոլ Փաշինյանն ունեն 3 դուստր և մեկ տղա՝ Մարիամը, Արփին, Շուշանը և Աշոտը, ով այժմ ծառայում է զինված ուժերում:

Գոհար Աբաջյան

Գոհար Աբաջյանը առաջին փոխվարչապետի՝ Արարատ Միրզոյանի կինն է: Ծնվել է 1982թ. օգոստոսի 19-ին: 2017թ. նա եղել է ԵԼՔ դաշինքի Երևանի ավագանու թեկնածուներից մեկը:

Իր ակտիվ մասնակցությունն է ունեցել <<Իմ քայլը >> նախաձեռնության ժամանակ, որի ընթացքում նույնիսկ բերման է ենթարկվել ոստիկանների կողմից: Նա շատ ակտիվ է սոցիալական ցանցերում, հաճախ է լուսանկարներ հրապարակում ամուսնու հետ: Գոհար Աբաջյանն ու Արարատ Միրզոյանն ունեն մեկ դուստր և մեկ որդի:

Մարիամ Պահլավունի

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու կինը՝ Մարիամ Պահլավունին ծանոթացել են սրճարանում, որտեղ Մարիամը աշխատում էր, իսկ Տիգրան Ավինյանը սրճարանի մշտական հաճախորդներից էր: Այնուհետև միասին սովորել են Լոնդոնի համալսարաններից մեկում:

2015-ին զույգը օրինականցարեց հարաբերությունները: Ունեն 2 դուստր՝ Սոֆին և Եվան: Մարիամը որոշ չափով նույնպես հետաքրքրված է քաղաքականությամբ: Հարցազրույցներից մեկում Մարիամը նշել է, որ երբեք չեն պատրաստվել և հետագայում էլ ցանկություն չեն ունենա լքել երկիրը:

Զարուհի 

Մի անգամ հարցազրույցներից մեկում Դավիթ Տոնոյանը նշել է, որ կինը՝ Զարուհին, ավելի շատ կցանկանար, որ ամուսինը լիներ հաջողակ գործարար:

Լիլիթ Մուսայելյան

Արդարադատության նախարարի՝ Արտակ Զեյնալյանի կինը՝ Լիլիթ Մուսայելյանը մասնագիտությամբ բժիշկ անեսթեզիոլոգ է:

Զույգը ունի ունի չորս զավակ՝ 26-ամյա Նանե Զեյնալյանը, ով Insight Consulting ընկերության հիմնադիրն է, որդին՝Հայկ Զեյնալյանը, ով ամուսնացած է և ունի որդի, դուստրը Մանան Զեյնալյանը, ով 17 տարեկան է և սովորում է ավագ դպրոցում, և կրտսեր զավակը՝Վահագն Զեյնալյանը, ով դպրոցական է։

Իրինա Իգիթխանյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կինը՝ Իրինա Իգիթխանյանը, մասնագիտությամբ երաժիշտ է՝ դաշնակահարուհի։Հենց նրա՝ Իրինա Իգիթխանյանի և ֆրանսիացի պարուսույց ու բեմադրիչ Նիկոլա Մյուզենի առաջարկով էլ տարիներ առաջ ֆրանսահայ բեմադրիչ Սերժ Ավետիքյանը ձեռնամուխ եղավ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի նոր բեմականացմանը: Զոհրաբ Մնացականյանն ու Իրինա Իգիթխանյանն ունեն երկու որդի՝ Հայկ Մնացականյանը և Գևորգ Մնացականյանը:

Նանե Շահնազարյան

Բնապահպանության նախարարի՝ Էրիկ Գրիգորյանի կինը՝ ՆաՆե Շահնազարյանն աշխատում է ֆինանսների նախարարությունում։ Զույգը ունի երկու որդի՝ Վահագն ու Նարեկը։

Մարինա Մանուչարյան

Զույգն ունի դուստր՝ Նարեն, ով մեկ տարեկան է։

 

Понравилась статья? Поделиться с друзьями: