Սուրբ երրորդությանն ուղղված աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր

Ամենակալ անարատ Աստված` անսկիզբ Հայր` անտեսանելի, անբովանդակելի, անպատմելի, անպարագրելի, անփոփոխելի, անիմանալի, անհասանելի:

Որ միայն Դու` անմատչելի լույսի մեջ բնակվածդ, անմահություն ունես:

Որ Քո խոսքով ստեղծեցիր երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը և դրանց մեջ եղած բոլոր արարածներին, և Քո Հոգով գոյացան բոլոր ստեղծվածները:

Եվ մարդկային ազգի նկատմամբ Քո անչափելի սիրո պատճառով ուղարկեցիր Քո Միածին Որդուն` փրկելու մեզ Ադամի անեծքից:

Նա, որ երկնքից իջնելով, Սուրբ Հոգով մարմնացավ սուրբ և անարատ կույս Մարիամից, և մարդկային բոլոր կրքերը կրելով, բացի մեղքից, ազատեց մեզ մեղքի բեռից:

Սուրբ երրորդությանն ուղղված աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․

Եվ մեզ համար խաչի ու մահվան համբերելով, մեզ փրկեց սատանայի ծառայությունից և կուռքերի երկրպագությունից:

Եվ մեզ սովորեցրեց ամենասուրբ Երրորդությանդ գլուխ և ծունկ խոնարհել, աղոթք մատուցել և մեղքերի թողություն խնդրել: Տեր, Քո սրբության բարձունքներից նայիր Քո ժողովրդին, ովքեր կանգնած են Քո առջև և

Քո մեծ ողորմության ակնկալությունն ունեն:

ԱՄԵՆ:

Понравилась статья? Поделиться с друзьями: