Սուրբ խաչի աղոթք. Աղոթիր առ Աստված

Մեր փրկության միջնո՛րդ.

Ողջ աշխարհի հույսի գրավակա՛ն, տիեզերքի ճառագայթավետ լո՛ւյս, սիրո արեգա՛կ, հույսի ապաստա՛ն.

Աստծո` մեր հանդեպ բարերարության սուրբ ու սոսկալի նշա՛ն, աստվածամուխ սո՛ւր` մեր հակառակորդին սպանող, մեր զգայարանների դրո՛շմ,
մեր հույսի ամուր ապաստա՛ն, քո աստվածային զորությունը, որ հաստատուն է պահում աշխարհի հիմքերը.

Թող իմ հոգին ու մարմինը հեռու պահի բարկությունից, ցանկությունից, ատելությունից հոգևոր ու մարմնավոր բոլոր փորձություններից ու
գայթակղություններից և պահպանի քո սոսկալի զրությամբ հավիտյանս հավիտենից.

ԱՄԵՆ

Понравилась статья? Поделиться с друзьями: