Ստեփանակերտում տեղի է ունեցել «Լույսերի քաղաք»-ի բացման հանդիսավոր արարողությունը:

Ստեփանակերտում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում, տեղի է ունեցել «Լույսերի քաղաք»-ի բացման հանդիսավոր արարողությունը: Հինգ օր շարունակ «Լույսերի քաղաքում» կթևածեն բարությունը, ժպիտները, լույսերը՝ ապահովելով ամանորյա տրամադրություն և հետաքրքիր ժամանց, հայտնում է ԱՀ մշակույթի նախարարությունը։ «Լույսերի քաղաք»-ում տեղադրվել են տնակներ, ուր վաճառքի են հանվել ամանորյա նվերներ, ձեռքի աշխատանքներ:

Լուսանկարները՝ «Արցախպրես»-ի
Понравилась статья? Поделиться с друзьями: