Հայաստանի և Արցախի համար դժվարին այս օրերին մեր ողջ ազգը ասես մի բռունցք է դարձել ու փորձում է վերջին ու վճռական հար վածը հասցնել թշնամուն:Մեր բանակը հզոր է, և մենք պետք է զորանանք նաև հոգով, որպեսզի կարողանանք հաղթել:
Եկեք հենց հիմա, հենց այս պահին, բոլորով միասին կարդանք հաջողության աղոթքն ու Տիրոջից խնդրենք հաջողություն՝ մեր հայրենական պատ երազմում հաղթանակ տանելու համար:
Հավատացեք Տերն ամեն պահի մեզ հետ է, նա մեզ լսում է ամենուր և ամեն պահի: Եկեք աղոթենք միասին.
«Տեր իմ, Աստված իմ, քո տնօրինության տակ է իմ ողջ կյանքը, ես հավատում եմ քո օգնությանն ու օրհնությանը:
Հաջողություն տուր ինձ՝ Աստծո ծառայիս (նշեք անունը):Խնդրում եմ տնօրինիր իմ ճակատագրին և ուղղորդդիր ինձ հաջողության ճանապարհով, որպեսզի իմ կյանքը գերագույն իմաստ ձեռք բերի,որ գործերս միշտ հաջողությամբ պսակվեն,որ խոչընդոտների չհանդիպեմ:ԱՄԵՆ