Քուրթնի Քարդաշյանի գրառումը բարկացրել է թուրքերին…

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քուրթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը.

«Տնական հայկական փախլավա»։

Այս գրառումը խիստ զայրացրել է թուրք օգտատերերին։ Նրանք տարբեր մեկնաբանություններ են գրել լուսանկարի տակ։ Ահա մեկնաբանություններից մի քանիսը.

«Փախլավան մեր կարմիր գիծն է. Չափդ մի անցիր»

«Փախլավան մերն է, մերն է մնալու»

«Փախլավան թուրքերինն է, չափդ ճանաչիր» և այլն։

Քարդաշյան քույրերը, ինչպես հայտնի է, հաճախ են հարուցում թուրք օգտատերերի զայրույթը համացանցում։ Հատկապես ԱՄՆ Սենատի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը ցուցաբերած աջակցությունից հետո Քարդաշյան քույրերը հաճախ են թիրախավորվում թուրքերի կողմից և «փախլավան» էլ հերթական առիթն էր իրենց ոխն արտահայտելու համար։